«Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզում մենք արդեն ունենք ընտրակաշառքով ձերբակալության 2 դեպք: Երեկ ես իմացա, որ երկու դեպքով էլ ընտրակաշառք բաժանողներին դատարանը կալանավորել է, կալանքի տակ են: Արժի ծափահարել: Ինչքան գիտեմ, ձերբակալվել են նաեւ ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ստացողները համագործակցել են իրավապահ մարմինների հետ եւ մանրամասն ցուցմունքներ են տվել, նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ես բոլոր մեր քաղաքացիներին, ում նման առաջարկ է եղել, կոչ եմ անում դիմել իրավապահ մարմիններին, որ այս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը, որպեսզի նրանք այնտեղ հանգստանան»,-այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Արեւշատ համայնքում Փաշինյանը հայտարարեց. «Վերջին 7 ամսում մենք շատ դժվար եւ դաժան իրադարձությունների միջով ենք անցել: Չեմ թաքցնում, մենք երբեմն եզրին ենք եղել: Շատ ծանր է եղել մեր վիճակը՝ ամենատարբեր պատճառներով: Բայց մենք բոլոր ջանքերը գործադրել ենք, որ իշխանությունը պահենք: Ինչի՞: Շատերն ասել են՝ վա՜յ, հլը տեսեք սրանք ոնց են կառչած աթոռներից: Մենք աթոռներից կառչած չենք, ասել ենք՝ մենք չենք կարող ժողովրդից ստացած իշխանությունը թողենք ամեն պատահածի: Իշխանությունը կթողնենք, կտանք միայն ժողովրդին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ