«Հայաստանում ատելության քարոզ է, հայհոյախառն ելույթներ։ Երեկ տեսա, որ երեխաներն այրում են մեր քարոզչական թերթիկները։ Վերցրել էին ԼՀԿ-ի գլխարկը եւ այրում էին։ Դա տարածում էին սոցցանցերում»,-Վարդենիսում նախընտրական հավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա հարցադրումներ արեց՝ որտեղի՞ց այս երեւույթը, ինչո՞ւ են նման բան անում, ո՞վ է նման բան քարոզում․ «Երեխաներ են, պատկերացնո՞ւմ եք։ Երեխաները լսում են հայհոյախառն ելույթները, ատելության քարոզը, տրամադրվում, դառնում դրա մի մասնիկը։ Ինչո՞ւ ենք վտանգում մեր սրբությունները, ո՞նց կարելի է երեխաներին նման գործընթացների մեջ ներգրավել։ Դատապարտում ենք նման աշխատաոճը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ