Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի համայնքապետերը, եթե չեն մտածում հայրենիքի մասին՝ թող մտածեն իրենց ապագայի մասին․ Արա Պապյան

Հունիս 14,2021 13:08

«Ազգային–ժողովրդավարական բեւեռ» կուսակցության ներկայացուցիչները, կիրակի՝ Կապանում անցկացրած քարոզարշավ–քայլերթից հետո հավաք կազմակերպեցին Կապանի համայնքապետարանի դիմաց։ Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը դիմելով Սյունիքի մարզի այն համայնքապետերին, ովքեր համակրում են Ռոբերտ Քոչարյանին՝ հորդորեց չսխալվել։ « Որոշ համայնքապետեր ուզում են ներկա ապիկարին փոխարինել նախկին ոճրագործով։ Կարծում եմ, սա քաղաքական չիմացության հետեւանք է, որ տեղյակ չեն աշխարհագրական, ռազմաքաղաքաղական զարգացումներից»,–ասաց Սեֆիլյանը՝ խնդրելով Արա Պապյանին հիմնավոր բացատրել իրավիճակը։

Ըստ Արա Պապյանի, անհասկանալի է այն իրավիճակը, երբ ընտրողին ներկայացնում են, որ ընտրություն պիտի կատարվի կամ Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապիկար կառավարման դառն պտուղները տեսնում ենք ու տեսնելու ենք։ Մյուսը՝ հայտնի թալանչի, նախկին նախագահ, պետական գույքը մասնավորեցրած, ընդերքի հարստություն իրենով արած Ռոբերտ Քոչարյանն է։ Երկուսն էլ փորձում են համոզել, թե կարող են ավելի լավ քծնել Կրեմլին ու բարեկեցություն ապահովել Հայաստանի համար։ Սա մոլորություն է, Մոսկվան արցունքների չի հավատում ու առաջնորդվում է իր շահերով, նրա համար կարեւորը դաշնակիցներն են»,–ասաց Արա Պապյանը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է «Ազգային–ժողովրդավարական բեւեռին» ընտրել, որը կարող է երկիրը հանել այս վիճակից։

«Սյունիքի այդ համայնքապետերին խորհուրդ կտայի, չմոլորվել։ Եթե չեն մտածում իրենց հայրենիքի, հայրենակիցների մասին, թող գոնե իրենց ապագայի մասին մտածեն»,–ասաց Պապյանը։

Մանրամասները տեսանյութում։

Հիշենենք, որ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքի 27-րդ հորիզոնականում է, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝ 28, իսկ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը 32–րդ հորիզոնականում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930