Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոստում տվեց. «2022 թվականից ծնված ամեն 3-րդ եւ հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ նպաստ՝ մինչեւ առնվազն 4 տարեկանը»

Հունիս 14,2021 12:46

«Մենք պատրաստվում ենք 2022 թվականից ծնված ամեն 3-րդ եւ հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ նպաստ՝ մինչեւ առնվազն 4 տարեկանը: Նպաստը լավ բան չի, պետական տուրք ենք վճարելու ամիսը 50 հազար դրամ»,- այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսպիսի խոստում տվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ այս ծրագիրը որոշակի ժամկետով է լինելու, հավանաբար մինչեւ 2025 թվականը, որ արդյունքները տեսնեն: Ու եթե 2022-ից մինչեւ 2025-ին ընտանիքը հասցնի 3 երեխա ունենա, երեքն էլ կլինեն շահառու ու 4 տարի պետությունից ամսական կստանան 150 հազար դրամ:

Փաշինյանը հիշեցրեց, որ մինչեւ 2 տարեկան երեխայի դաստիարակության նպաստի համակարգում էական փոփոխություններ են արել: Գյուղական բնակավայրերում աշխատող մայրերի համար նպաստը կրկնապատկել են, դարձրել են 53 հազար դրամ ու նույնիսկ չաշխատող մայրերի համար 26500 դրամ նպաստն ապահովել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930