Բաքվում պահվող լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, հաղորդում է Trend-ը:
Ըստ դատավճռի՝ Էուլջեքջյանը 5 տարի կանցկացնի բանտում, մնացած մասը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հաստատությունում:
Հիշեցնենք, Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են հայկական զինված ուժերի կազմում ադրբեջանցիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ