Այսօր Արարատի մարզի Այնթապ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դարձյալ իր հետ բերել էր մուրճ:
Հիշեցնենք, որ Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը այդ հարցով նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին:
Փաշինյանը, ցուցադրելով մուրճը, ասաց, որ թավշյա հեղափոխությունից հետո լիքը մարդիկ, որոնք ծվարած էին տարբեր տեղերում, իրենց դրսեւորել են ու հիմա ի՞նչ պիտի անեն՝ թավշյա մանդատը փոխարինեն պողպատե մանդատով. «Երեկ սա մի քաղաքացուց եմ նվեր ստացել ու շատ ճիշտ է, սա մի գործիք է, որ պետք է հանել ու մխել այնտեղ, որտեղ պետք է մխել: Ես հույս ունեմ, որ սա մեզ համար առաջին հերթին կառուցման գործիք է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ