Լրահոս
Օրվա լրահոսը

Պարապած զինվորների դեպքում ճանճ չի անցնի մեր սահմանով․ Գագիկ Ծառուկյան

Հունիս 13,2021 23:39

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը  կիրակի քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում։

Մինչ ԲՀԿ-ի առաջնորդի ժամանումը Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում հայրենասիրական երգեր էին հնչում։ Ծառուկյանին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով։ Նա, մոտենալով ամբիոնին, ողջունեց կապանցիներին։ Ըստ ԲՀԿ առաջնորդի, ինքը ուրախ է, որ իր թիմը անմնացորդ իր կողքին է եղել։ «Ոչ մի վլաստ չկա,պաշտոն չկար ու իմ կողքին են եղել։ Իմ նպատակը մեկն է եղել, որ մեր կապերը, ծանոթությունը օգտագործելով օգտակար լինենք մեր երկրին, մեր ժողովրդին»,-ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով Սյունիքի անվտանգության հարցերին, Ծառուկյանը նորից  շեշտեց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: «Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- շեշտեց Ծառուկյանը։ Միայն այդ դեպքում, պարապած զինվորներ ունենալու պարագայում՝  ճանճ չի կարող անցնել մեր սահմանով:

Ծառուկյանը հիշեցրեց, որ  Ադրբեջանն այսօր միայնակ չի պայքարում Հայաստանի հետ, նրա կողքին կանգնած է Թուրքիան: «Դրա համար էլ մեր կողքին պետք է լինի մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը…»,- ասաց  Ծառուկյանը:

Ծառուկյանը ուզում է  այս վիճակից դուրս գալ, ունենալ հզոր, զարգացող պետություն՝ առանց սեւերի ու սպիտակների: «Սա միայն դատարկ խոսքերով չի լինում: Մարդիկ պետք է տիրապետեն, կազմակերպեն, բոլոր ոլորտներում աշխատանք տանեն»,- համոզված է ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանը անդրադարձավ վարկերին, խոսեց սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից: «Ոչ մի տնտեսագետ չի կարող հետս վիճել, թող գա ես պատրաստ եմ հաշվարկներ ներկայացնել»,–ասաց նա։

Նշենք, որ Ծառուկյան ելույթը պարբերաբար ընդհատվում էր «Ծառուկյան, վարչապետ» բացականչություններով։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930