Համացանցում տարածվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը։
Հեռախոսազրույցում Դիանա Գասպարյանը դժգոհում է վարչապետի պաշտոնակատարից, իսկ Սուրեն Պապիկյանը Դիանա Գասպարյանին հորդորում է հանգստություն պահպանել։
Սկանդալային ձայնագրության վերաբերյալ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից մեկնաբանություն է խնդրել Irakanum.am կայքը, որի՝ հեռախոսազրույցի վերաբերյալ հարցը լսելուց հետո Դիանա Գասպարյանն ասել է՝ ես զբաղված եմ, կներեք։