Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Սյունիքի երեկվա միջադեպի հետ կապված գիտեք ի՞նչն է փրկել տղերքին։
Նռնակն է փրկել, տղերքից մեկի մոտ նռնակ է եղել, ու երբ թշնամին 10 հոգով մոտեցել ու շրջափակել է տղերքին, որ գերի վերցնի, տղերքից մեկը գրպանից հանել է նռնակն ու ասել՝ բոլորիդ հետս կտանեմ, այդ ընթացքում ընկերն արդեն հասցրել կապ է տվել մերոնց, որ արագ միջոցներ ձեռնարկեն ու թշնամուն չի հաջողվել տղերքին գերի տանի․․․
Սրանից մի պարզ հետևություն, որ սահմանապահ բնակավայրերի բնակիչներին պետք է զենք բաժանել․․․