Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Պատրաստ ենք Ադրբեջանի թիկունքում գտնվող բոլոր ականապատ դաշտերի քարտեզները տալ

Հունիս 13,2021 19:09

«Ոմանք ուզում էին Հայաստանը վերածել քաղաքացիական բախումների թատերաբեմի, բայց դուք, առաջին հերթին՝ դուք, թույլ չտվեցիք դա, բայց այսօր այդ ուժերը փորձում են իրենց մտադրությունները վերակենդանացնել, բայց դուք Հայաստանը քաղաքացիական բախումների թատերաբեմ վերածող ուժերին պիտի հունիսի 20-ին ճզմեք ընտրական տեղամասերում»,- Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկին անդրադարձավ գերիների վերադարձին` նշելով, որ պատրաստ են Ադրբեջանի թիկունքում գտնվող բոլոր ականապատ դաշտերի քարտեզները տալ. «Բայց մեր հանրությունը չի հասկանա, որ այնտեղ գերիներ ունենալու պայմաններում միակողմանի վերադարձնենք: Այդ կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ իրենք մոլորված զինվորին վերադարձին: Այդ ժամանակ բանակցությունները այս թեմաների վերաբերյալ արդեն մեկնարկել էին, և մենք պետք է նաև գնահատենք դրական տեղաշարժերը, պետք է գնահատենք իրադրությունը լիցքաթափող գործողությունները»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրություններից անմիջապես հետո Լեռնային Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման բանակցությունները վերսկսվելու են. «Եվ մենք պատրաստ ենք, և մենք այո՛, գնալու ենք հարցի կարգավորմանը: Ամեն հնարավորը և անհնարը անելու ենք հարցի կարգավորման համար, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930