Ինչպես արդեն հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիրը» հունիսի 13-ին Կոտայքի մարզում էր:
Քաղաքացիներից մեկը ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին պողպատե մուրճ նվիրեց:
Նիկոլ Փաշինյանը ասաց. «Սա կարծում եմ, որ պողպատե մանդատի շատ ճիշտ արտահայտումն է, որովհետև սրանով կարելի է հանել նրանց, ում պետք է հանել, կարելի է մեխել այնտեղ, որտեղ պետք է մեխել, կարելի է կառուցել այնտեղ, որտեղ պետք է կառուցել, և կարելի է ջարդել այնտեղ, որտեղ պետք է ջարդել: Այնպես, որ սա շատ կարևոր խորհրդանիշ է, բայց առաջին հերթին սա կառուցման խորհրդանիշ է, որովհետև մեր խնդիրն է Հայաստանը կառուցել նորովի, Հայաստանը պետք է վերածնունդ ապրի, շատ դաժան, դժվար ժամանակներ ենք ապրում, բայց մենք ահա այս պողպատե մանդատով նախ և առաջ երկրում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա: Այս պողպատե մանդատով մենք պետք է ավարտին հասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները, մենք պետք է ունենանք այնպիսի դատարաններ, որ այդ թեման ընդհանրապես մոռանանք»:
Ի պատասխան այս ելույթին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ