Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն չի հերքում, որ Նիկոլ Փաշինյանն ատելության խոսք է տարածում, բայց այն քարոզչություն է բնութագրում

Հունիս 13,2021 17:51

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած նիստում քննում էր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության դիմումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասին:

Հիշեցնենք, որ «Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը:

ԿԸՀ-ն մերժեց «Զարթոնք» ԱՔԿ-ի դիմումն այն հիմքով, որ դրանք քարոզչական բնույթի հայտարարություններ են, իսկ այդ դաշտ ԿԸՀ-ն չի ցանկանում մտնել։
Թեև ԿԸՀ-ում չեն հերքում, որ ատելության և բռնության կոչեր եղել են։

Այս առիթով Արա Զոհրաբյանի մեկնաբանությունները կներկայացնենք ավելի ուշ։

ԿԸՀ դիմում էր ներկայացրել նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որպեսզի ՔՊ ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գրանցումն անվավեր ճանաչվի, ելնելով նրանից, որ նա առաջադրվել է իբրև վարչապետի պաշտոնակատար, իսկ վարչապետի պաշտոնակատար ինքն է իրեն հռչակել՝ Սահմանադրության խախտումով։

ԿԸՀ-ն մերժեց Էդգար Ղազարյանի դիմումի քննարկումը, քանի որ վերջինս նման դիմում ներկայացնելու իրավասություն չուներ։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930