Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմբինատի ձեր սեփականությունը մասնավորեցվել է․ Արա Պապյան

Հունիս 13,2021 16:28

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Սյունիքի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ուղիղ եթերով դիմելով  համակիրներին՝ ասաց, որ նվիրյալների, վստահված անձանց կարիք ունեն։ «Ցուցակագրվեք մեր գրասենյակներում, լսել ենք, որ վերջին օրերին մեր ժողովուրդը ուզում է անակնկալ անել, իսկ մեր պարտականությունն է պահել ձեր ձայները»,–ասաց նա։

Մեկ այլ ներկայացուցչի՝ Արա Պապյանի խոսքով, ցանկացած ընտրապայքար  աննախադեպ ռեսուրսներ է պահանջում՝ փող, մարդկային ներուժ։ «Ազգային–ժողովրդավարական բեւեռ»– ի ցուցակում չկան մեծահարուստներ, որոնք ապահովվեն միջոցները, հետո պահանջեն։  «Մեծահարուստը որ հիմա ծախսում է, հետո պիտի , ինչպես փոխհատուցում ստանա։ Խոսեցինք կոմբինատի մասին։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը «Հայաստան» դաշինքի մեջ է։ Նրանք ձեր սեփականությունը, ձեր ունեցածը մասնավորեցվել են ու հարյուր–միլիոնավոր դոլարներ ստանում ու ծախսում են ձեր դեմ, չնայած ըստ Սահմանադրության ընդերքը համաժողովրդական սեփականություն է, ու ձեւակերպված է այնպես որ 100 տարով վարձակալել են։ Նրանք ուզում են պահպանել այն համակարգը, որ էլի իրենց է հարստացնելու, ոչ թե ձեզ ու մենք դրա դեմ ենք պայքարում»,–ասաց Արա Պապյանը։  Ըստ նրա, կուսակցության  ծրագրային դրույթներից է վերանայել այն  սեփականաշնորհված ձեռնարկությունների ցանկը, որը օրենքի խախտումով է արվել։

Արա Պապյանը  անդրադարձավ այսօր Լոս–Անջելեսում կազմակերպված առցանց դրամահավաքին, որի միջոցներով նաեւ իրականացնում են  քարոզարշավը։

Սեֆիլյանը դրամահավաքը աննախադեպ ու խորհրդանշական համարեց,  քանի որ դրանով մեկտեղվեց հայկական ներուժը։ Ըստ Սեֆիլյանի,  առանց սփյուռքի գրավման մեզ հայերիս չի կարող հաջողվելու ստեղծել պետություն, համահայկական ներուժի  մեկտեղմամբ սկսել ենք զբաղվել, «Մեր ուժը հայտնվելու է Ազգային ժողովում, որը մեր կարծիքով կարճ կենսագրություն է ունենալու, բայց սկիզբը կդնենք նոր պետության հիմքերի ստեղծումը»,–ասաց Սեֆիլյանը։

Նշեմ, որ երեկոյան սպասվում է կուսակցության թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930