Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հայ գերիների վերադարձը

Հունիս 13,2021 16:06

15 հայ ձերբակալվածների վերադարձը Հայաստան և Հայաստանի կողմից Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կնպաստի ականազերծման կարևոր գործին, վստահության կառուցման ողջունելի միջոցառումներ են: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:

«Այս կարևոր քայլերը կողմերին ավելի մոտ կդարձնեն երկխոսությանը, կայունությանը և համապարփակ կարգավորմանը»,- ասել է Լինդեն:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի և ԱՄՆ կառավարություններին՝ արժեքավոր աշխատանքի համար, ինչպես նաև ընդգծել ԵՄ խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Շվեդիայի նախագահության գերազանց համագործակցությունը: «Այդ զարգացումները կենսական քայլ են Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության համար»,- ասել է Լինդեն:

Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին հենվել այդ դրական քայլերի վրա՝ ազատ արձակելով ձերբակալվածներին և վերսկսելով բարձր մակարդակի բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930