Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Հունիս 13,2021 15:23

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար:

Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն  Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00:

Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքը՝ ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  այդուհանդերձ, քաղաքապետարանը  բավարարել էր նաև ներկայիս ժամանակավոր իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին:

Հունիսի 18,  Հանրապետության հրապարակ։

Դեպի ուժեղ  Հայաստան։

«Հայաստան» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930