Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամեն տեղ մեզ ասում են` խեղճ Նիկոլն ի՞նչ անի. չի կարող երկրի ղեկավարը խեղճ լինել». Դավիթ Սանասարյան

Հունիս 13,2021 14:50

«Այնքան թույլ են գտնվել, որ Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները նորից եկել են, ուզում են իշխանություն վերցնեն: Բայց նրանք պետք է բանտում գտնվեին»,- այսօր Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Նախկին իշխանավորների` բանտում չգտնվելը Դավիթ Սանասարյանը բացատրում է գործող իշխանության թուլությամբ, որը չկարողացավ բարեփոխել դատաիրավական համակարգը, Ընտրական օրենսգիրքը, որը «Սերժի գրածն է»: Ըստ Դավիթ Սանասարյանի, հիմա էլ խոսակցություններ են տարածվում, որ «փողով ուզում են ժողովրդից ձեն առնեն»: Նա կոչ արեց մերժել նման արատավոր երեւույթները. «Բայց դրա թիվ մեկ պատասխանատուն այս իշխանությունն է, որը Հայաստանում ստեղծել է անիշխանություն»:

Դավիթ Սանասարյանը նկատեց` գործող իշխանությունը որոշ բաներ, այնուհանդերձ, արել է, բայց ժողովուրդը նրան պատվիրակել էր «թալանչիներին նստեցնել, կարգուկանոն հաստատել, որ մարդիկ նորից չմտածեն երկրից դուրս գալու մասին»:

«Երկրի վերջը պետք է լինի այն, ինչը մեր զոհված տղերքը մեզ պատգամ են թողել. պետք է լինենք արժանապատիվ, հերիք է հետ գանք էդ կորացած վիճակներին, բոլորով բռունցք դառնանք եւ էս վիճակից դուրս գանք»,- ասաց նա` հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են արդարադատության ու արդարության, երկրում «օրենքի դիկտատուրայի» համար: Դավիթ Սանասարյանը նաեւ աշխատատեղեր խոստացավ, որ մարդիկ չարտագաղթեն:

Դավիթ Սանասարյանը նկատեց. «Ամեն տեղ մեզ ասում են` խեղճ Նիկոլն ի՞նչ անի. չի կարող երկրի ղեկավարը խեղճ լինել»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930