Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ակնկալել, որ ՌԴ-ն լինի ավելի պրոհայկական, երբ մեր հիմնական բանակցողը հակահայկական է աշխատում, զարմանալի կլինի». Հայկ Մամիջանյանը` 15 գերիների վերադարձի մասին

Հունիս 13,2021 14:23

«Առնվազն 15 ճրագի լույս վերադարձել են իրենց օջախները: Տա Աստված, որ այն ամենն, ինչ իրենք տեսել են այնտեղ, շուտ մոռացվի եւ երբեք որեւէ հայ ընտանիքում չկրկնվի: Շուտափույթ վերադարձ մնացյալ տղաներին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը` պատասխանելով երեկ Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների մասին հարցին, որոնց դիմաց ՀՀ-ն Ադրբեջանին է տրամադրել Ակնայի ականապատված տարածքների քարտեզները:

Երեկ, հիշեցնենք, Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց դիմաց ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են փոխանցել Ակնայի ականապատված տարածքների քարտեզները: Այսօր Նիկոլ Փաշինյանն այդ առիթով ուղղված քննադատություններին ի պատասխան հայտարարել է, որ ինքը ոչ թե քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին, այլ «քայլի դիմաց քայլ է արել»:

Հայկ Մամիջանյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ այսօր գրառում էր կատարել դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը` հարցը դիտարկելով բարոյական, ռազմական եւ դիվանագիտական հարթություններում, քանի որ իր մոտեցումները համընկնում են, նա ուղղակի որոշ մեջբերումներ արեց այդ գրառումից` այդ քայլը դիվանագիտական պարտություն որակելով, իսկ ռազմական հարթությունում մեզ սպառնալիք դիտարկելով, քանի որ այն մեծ հնարավորություն կտա Ադրբեջանին այդ հատվածում շատ արագ ամրանալու:

Ինքը հավելեց նաեւ հարցի քաղաքական կողմը` ասելով. «Կան սրիկայության նշաձողեր, որոնք իր համար զարմանալի են, բայց մամուլում շրջանառվում են նորություններ, որ իշխող դավաճանական խունտան երկարացնում է գերիների վերադարձի հարցը` մոտեցնելով այն ընտրական գործընթացին: Նույնիսկ ես` երեք տարի շարունակ իրենց արմատական ընդդիմություն հանդիսացած մարդս, հույս ունեմ, որ իրենց երակներում գոնե մի քանի կաթիլ հայի արյուն մնացել է եւ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»:

Հարցին, որ գերիների այս խումբը վերադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ, ինչն ընդունել են բոլոր կողմերը, արդյոք, սա ՌԴ իմիջին չի հարվածում, որը ստանձնել էր այս գործընթացում գլխավոր միջնորդ լինելու պարտավորությունը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «ՌԴ-ն մեծ ազդեցություն է ունեցել վերջին մեկ տարում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Այն քաղաքական ուժերը, մարդիկ, որոնք թերագնահատում են Հայաստանի հետագա զարգացման մեջ ՌԴ-ի հետագա դերակատարումը, լավագույն դեպքում միամիտ են: Գերիների խնդրի քննարկման առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները` Եվրոպառլամենտից մինչեւ ՄԱԿ, ֆրանկոֆոն երկրների կազմակերպություն եւ այլն: Ոչ, ես չեմ կարծում, որ ՌԴ դերակատարումը տարածաշրջանում, ՌԴ-ի, որպես կարեւոր աշխարհաքաղաքական խաղացող եւ Հայաստանի ռազմավարական գործընկեր, որեւէ կերպ կասկածի տակ է դնում իր հանձնառությունները: Երբ մեր երկրից հիմնական բանակցող կոչեցյալը չի կարողանում բանակցային սեղանին հասցնել գերիների հարցը, երբ նույն համաձայնագրով` բոլոր հակահայկական կետերը ափալ-թափալ կատարվում են`տարածքների հանձնում, մեզ մոտ պահվող գերիներ, անգամ դիվերսանտների վերադարձ, նաեւ ապաշրջափակման հարցերով հանձնաժողով, որի գործունեությունը կասեցնելը կես տարի հետո նոր ֆայմում են, այն էլ, ՀՀ ինքնիշխան տարածք մտնելու հետո, երբ մեր հիմնական բանակցողը հայանպաստ չի, հակահայկական է աշխատում, մի քիչ զարմանալի կլինի ռուսական կողմից`ակնկալել, որպեսզի իրենք լինեն ավելի պրոհայկական»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930