Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այն, որ գերիների վերադարձի գործընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ու Վրաստանի ջանքերի արդյունքում, շառաչուն ապտակ է Ռուսաստանին․ Նորայր Նորիկյան

Հունիս 13,2021 13:58

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ողջունում եմ 15 ռազմագերիների վերադարձը՝ ցանկանալով շուտափույթ վերադարձ մյուս բոլոր ռազմագերիներին:

Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ միայն այն հանգամանքը, որ նշված գործընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ վարչակազմի ու Վրաստանի կառավարության ջանքերի արդյունքում, ուղղակի շառաչուն ապտակ է Ռուսաստանին:

Ակնհայտ է, որ նախորդող ամիսների ընթացքում Ռուսաստանը չկարողացավ կամ չուզեցավ լուծել այս խնդիրը, թեև այն հանգամանքին, որ նա հանդես էր գալիս որպես հայտնի հայտարարությունը ստորագրած կողմ և ՄԻԱԿ խաղարար առաքելությունն իրականացնող պետություն:

Հենց հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, այսպիսի գործընթացի իրականացումը և իրականացնողների ով լինելը խոսում է այն մասին, որ մեր տարածաշրջանում սկսվել են աշխարհաքաղաքական բարդագույն տեկտոնական գործընթացներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են արմատապես փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմագիծը:

Չգիտեմ, թե Ռուսաստանի կողմից ինչպե՞ս կընդունվի այս քայլը, բայց ակնհայտ է, որ նրանք պետք է լուծած լինեին այս քայլը, որը չեն լուծել, և շատ հարցեր պետք է լուծած լինեին…

Սա չի նշանակում, որ մենք անելիք չունենք: Ճիշտ հակառակը, մենք այժմ պետք է առավել զգույշ ու հաշվենկատ լինենք, լրջորեն աշխատենք նույն Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, Ֆրանսիայի հետ՝ փորձելով առաջ մղել մեր օրակարգերը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930