Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը 750 միլիոն դրամ տրամադրվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեղարկմանը. «Պատիվ ունեմ» դաշինքում սա ընտրակաշառք են որակում

Հունիս 13,2021 13:45

«Կառավարության վերջին նիստում, չզեկուցվող հարցերով, 750 միլիոն դրամ տրամադրվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեղարկմանը` «Համահայկական ֆոնդի» միջոցով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:

Հարցին կցված փաստաթղթերով, ըստ Հայկ Մամիջանյանի, որեւէ կերպ չի նկարագրվում, թե ի՞նչ ծրագրի շրջանակներում, ինչպե՞ս եւ տնտեսության ո՞ր ոլորտներում են օգտագործվելու այդ գումարները: Ըստ բանախոսի, դաշինքում հակված են համարել, որ սա կառավարության կողմից պետբյուջեի հաշվին ընտրակաշառքի բաժանման հերթական դրսեւորումն է, ինչպիսիք արդեն եղել են գյուղացիական տնտեսություններին` սուբսիդիաների տեսքով, «Սպայկա» ընկերությանը հատկացված սուբսիդիաների տեսքով:

Հայկ Մամիջանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ կորոնավիրուսի վարակի թվերն ամեն օր անշեղորեն նվազում են, եւ այս պահին դա Հայաստանում թիվ մեկ խնդիրը չէ:

Ամփոփելով քարոզարշավի առաջն շաբաթը, Հայկ Մամիջանյանն ասաց, որ քարոզարշավի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների առաջատար դերակատարումն ընդգծվեց տարբեր ձեւաչափերով բանավեճերի ժամանակ: Ըստ բանախոսի, իրենց կուռ եւ ամուր փաստարկներն են հավանաբար պատճառը, որ մինչ օրս չի հաջողվում ՔՊ ներկայացուցչների հետ բանավեճերի համաձայնություններ ստանալ: Քարոզարշավի ընթացքում դաշինքում հանգել են այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիները կարեւորում են անվտանգային խնդիրները: Ըստ իրենց վերլուծության, նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ ասոցացվում է անվտանգության եւ անվտանգային համակարգերի, անվտանգ երկրի կայացման եւ պահպանման հետ:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ի քաղաքապետարան դիմումին` ամսի 21-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անելու առիթով. «Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը ակնարկում է, որ ինքն իր արյունոտ ձեռքերը հեշտ չի տանի իր զբաղեցրած աթոռից: Կապիտուլյանտին խոհեմության կոչ անելն անիմաստ եմ համարում, բայց մեր քաղաքացիներից`անկախ իրենց քաղաքական հայացքներից, ակնկալում եմ, որ չեն գնա մեկ խենթի կոչին եւ իր հրահրած քաղաքական վենդետաներին, ոչ մի դեպքում չեն հետեւի քաղաքական բախումների տանող հռետորաբանությանը: Ես չեմ հավատում, որ կա որեւէ հայ, որը կապիտուլյանտի իշխանության վերարտադրման համար պատրաստ կլինի մեր երկրի համար նման վտանգավոր զարգացումների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930