Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից». Տեր Առաքել Ամիրյան

Հունիս 13,2021 13:35

Տեր Առաքել քահանա Ամիրյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյա՛ն, երբ 44 օր մի ողջ ժողովրդի խաբում էիք հաղթանակի պատրանքով, հայ հոգևորականը զոհվում էր մարտադաշտում։

Երբ Ձեր իշխանավորները կռվի ժամանակ հանգրվանում էին Ստեփանակերտի էլիտար հյուրանոցներում (ի դեպ՝ պետության միջոցներով), հայ հոգևորականները՝ (այդ թվում նաև՝ բարձրաստիճան) մի ձեռքին խաչ, մյուս ձեռքին զենք, կռվում էին հայ զինվորի հետ կողք կողքի։

Երբ Ձեր աշխատասենյակում նստած ամեն օր մտածում էիք, թե ինչ նոր բան հորինեք ժողովրդին շեղելու իրականությունից, հայ հոգևորականը՝ Վեհափառի գլխավորությամբ զօր ու գիշեր անթաքույց աղոթք էր անում։ Երբ ստորագրում էիք պարտության և Արցախի 75 տոկոսի կորստյան սև թուղթը, Վեհափառ հայրապետը խնդրանքով դիմում էր միջազգային հեղինակավոր մարդկանց ու կազմակերպություններին՝ գոնե պահպանելու հայոց սրբավայրերը։

Երբ նոյեմբերի 10-ից սկսած օրեր շարունակ երկյուղից թաքստոց էիք մտել, հայ հոգևորականը, արցունքն աչքերին, հողին էր հանձնում նահատակ զինվորներին (դեպքեր են եղել, որ մեկ հոգևորականը մեկ օրում 5-6 զինվոր է հուղարկավորել) ու մխիթարում նրանց ողբացող մայրերին։

Երբ Հիմնադրամի գումարները մսխվում էին անհայտ ուղղություններով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ հոգևորականների և հավատավոր հոտի ջանքերով հոգում էր և այսօր էլ շարունակում է հոգալ պատերազմից տուժած իր զավակների հոգսերը։

Դուք ի՞նչ եք անում, որ փարիսեցուն հատուկ հռետորաբանությամբ էդպես հոխորտում եք։ Գերյալ մեր զավակների՞ն եք տուն բերել, ռազմի դաշտում ընկած մեր զինվորների աճյուննե՞րն եք 8 ամիս անց գտել, թե՞ հիվանդանոցի նկուղի հատակին նետված հերոսների անթաղ մարմիններն եք պատշաճ վերաբերմունքի արժանացրել։ Բավ է, մի խոսե՛ք այլևս, մեր համբերությունն էլ չափ ունի։ Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից։ Պատմության քառուղիներում շատ հզոր անձեր ու տերություններ են փորձել քանդել մեր Աստվածակառույց Սուրբ Եկեղեցին և ծունկի բերել հայ հոգևորականին, չեն կարողացել։

Դո՛ւք էլ չեք կարող…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930