Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

«Ծովահենը» կնավարկի թատրոն

Հունիս 13,2021 11:16

«Ծովահենը» վիպակի հեղինակ Հասմիկ Կարապետյանը վաղուց էր պլանավորել «Ծովահենը» տեսնել կա՛մ կինոյում, կա՛մ թատրոնում:

Թրիլեր վիպակում շատ են տեսարանները, քան՝ մտքերը, քանի որ հեղինակն ավարտել է Սցենարադրամատուրգիական ֆակուլտետն ու ինչ-որ չափով կինոն իր գրական աշխարհում հետք է թողել:

Վերջերս սոցցանցում հեղինակը հարցում կազմակերպեց. արդյո՞ք «Ծովահենը» պատկերացնում են կինոյում, թե՞ թատրոնում: Պատասխանողների 90%- ը նշել էին թատրոնում տարբերակը… հավանաբար զգացել էին թրիլերում առկա ՝ բազմագույն կինոտեսարանները և հեղինակի պես ձգտում են «Ծովահենը» տեսնել թատրոնում:

«Որոշումը ակնթարթային արագությամբ կայացավ… «Ծովահենն» անպայմանորեն պետք է բեմադրվի: Արդեն իսկ սկսել ենք աշխատանքները: Ռեժիսորիս ՝ իմ կուրսեցի Դիանա Զաքարյանի (ում հետ ավարտել եմ մագիստրատուրան) հետ որոշեցինք, որ բեմադրությունը լինելու է աբսուրդ-աբստրակտ ոճի մեջ: Չակերտները շատ չեմ բացի: Ամեն բան իր հերթին: Տվյալ պահին թրիլեր-պիեսի ադապտացիայով ենք զբաղված, որից հետո կկատարվի «չիտկան» (այսինքն դերասանները կսկսեն կարդալ, որոշ դիալոգներ կխմբագրվեն, որոշները՝ կփոփոխվեն՝ Վ․Ա․), իսկ հետո կանցնենք բուն բեմադրությանը»,-մեզ հետ զրույցում ասում է Հասմիկ Կարապետյանը։

Հեղինակը երկար էր մտածում՝ արժե՞ վիպակը ադապտացնել այնպես, ինչպես կա, թե լիովին փոփոխել:

«Կարծում եմ ադապտացիան ինքն իրենով արդեն իսկ փոփոխությունն է, և պատմությունն ու հերոսները (որոնք, իհարկե, փոփոխության չեն ենթարկվելու) կներկայացվեն նորովի, այսինքն դիալոգների միջոցով ավելի ևս կկենդանացնենք»,-ասում է թրիլերի հեղինակը։

Բեմանկարչությամբ զբաղվելու է Անուշ Բաղդասարյանը։ Իսկ վերնագիրը և թրիլերի հեգնանքը փոփոխության չեն ենթարկվելու:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930