Արցախի հերոս, լեգենդար հայդուկապետ Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը մասնակցում է քաղաքական գործընթացներին եւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է։
Պետրոս Մեղրյանը Yerkirmedia.am-ին տեղեկացրեց, որ երեկ Աբովյանում Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանրահավաքի ընթացքում, ինքն էլ է բեմ բարձրացել՝ իբրեւ պատգամավորության թեկնածու։ Դրանից հաշված ժամեր անց, ոչ աշխատանքային ժամի` երեկոյան 19:00-ին մոտ, Կոտայքի մարզային բաժին է այցելել Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ Դավիթ Գասպարյանը, ով պահանջել է, որ ժողով անցկացնելու նպատակով կանչեն աշխատակիցներին եւ մարզային բաժնի պետին:
Ժողովի ժամանակ նա հարցեր է ուղղել Կոտայքի Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, թե արդյո՞ք նրանց պետը՝ գնդապետ Ֆրիդոն Մեղրյանը իրականացնում է նախընտրական քարոզչություն որեւէ թեկնածույի օգտին: Աշխատակիցները տվել են բացասական պատասխան, դա սակայն չի խանգարել, որպեսզի գնդապետ Ֆրիդոն Մեղրյանի առաջ պահանջ դրվի աշխատանքից ազատման դիմում գրել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում