Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը՝ Մարտակերտի շրջանում 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ թեժ մարտում զոհված աշխարհազորայիններ Միքայել Մկրտումյանին և Արագած Ավանեսյանին հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունից։
2020 թ. պատերազմի օրերին հարյուրավոր կամավորներ չսպասեցին հրավերի կամ հորդորի: Նրանք ամենավտանգավոր տեղերում էին, ժամկետային զինծառայողներից շատերը իրենցից կրկնակի մեծ կամավորներին հիշում են որպես մարտական ընկերներ՝ իրենցից մեկը, իրենց կողքին:
Շատերի համար դա վերջին պատերազմն էր: Ոմանք, սակայն, կշարունակեն մահից հետո էլ մնալ առաջնագծում՝ իրենց քարեղեն ներկայությամբ:
«Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը»,- իր խոսքում նշեց «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանը։