Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսական տունը Երևանում անակնկալ է մատուցել 98-ամյա արցախցի վետերանին

Հունիս 12,2021 23:36

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Երևանի Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվո») «Հաղթանակի 75-ամյակը» մեդալը հանձնեց Հայրենական Մեծ պատերազմի 98-ամյա արցախցի վետերան Սուրեն Իշխանյանին, ով 44-օրյա պատերազմի արդյունքում կորցրել է իր տունը Հադրութի շրջանի Ջրակուզ գյուղում և այժմ ապրում է Երևանում: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսաստանի տան մամուլի ծառայությունը:

Նշենք, որ արցախցի Հայրենական Մեծ պատերազմի վետերանները չճանաչված հանրապետության կարգավիճակի պատճառով զրկված են եղել հոբելյանական մեդալներ ու վճարումներ ստանալու հնարավորությունից:

«Հարազատ մարդիկ են եկել», – այս խոսքերով ողջունեց վետերանը Երևանի Ռուսական տան աշխատակիցներին և ՀՀ վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանին:

Սուրեն Իշխանյանի համար Հայրենական Մեծ պատերազմը սկսվեց 1942 թվականի սեպտեմբերի 17-ին: Տագանրոգում նա ծանր վիրավորվել է գլխի և աչքի շրջանում: Երկար բուժվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ մնացել է մինչև 1945 թվականի նոյեմբերը:

Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով, ունի այդ տարիների լուսանկարներ, բայց ամեն ինչ մնացել է Հադրութի ընտանեկան տանը: 2020 թվականի հոկտեմբերին, երբ բոլորը ստիպված էին լքել Հադրութը, Սուրեն պապը հրաժարվեց թողնել իր տունը, ասաց, որ նա արդեն բավական ապրել է և ցանկանում է մահանալ իր տանը: Երեխաները, թոռները և ծոռները շատ էին անհանգստանում պապի համար և մի գիշերվա ընթացքում հասցրեցին համոզել նրան և տեղափոխել Երևան: Այժմ վետերանն ապրում է իր որդու `Ռուսլանի, փոքրիկ բնակարանում:

«Բայց գլխավորն այն է, որ մենք բոլորս միասին ենք», – ասում է Ռուսլանը: Իսկ Սուրեն պապը արցունքներն աչքերին ավելացնում է. «Ես դուրս եկա այս վերնաշապիկով և տաբատով, գրպանումս մենակ անձնագիրս էր… Ամեն ինչ այնտեղ մնաց …»:

Իսկ մնաց ոչ միայն հայրական տունը և այգին, այլ ընտանիքի դարավոր պատմությունը ՝ լուսանկարները, պապի, հոր, մոր, կնոջ գերեզմանները:

Նախքան Երևան տեղափոխվելը Սուրեն պապը ապրում էր Ջրակուզում միայնակ, այգին էր խնամում, ֆուտբոլ էր խաղում հյուր եկած ծոռների հետ: Իսկ Երևանում, բնակարանում, Սուրեն պապը շատ է տխրել: Վերջերս ընկավ և կոտրեց կոնքոսկրը: Սուրեն պապին վիրահատեցին, բայց կարը դժվարությամբ է լավանում, ուստի երեխաներն ու թոռները երեք օրը մեկ նրան հիվանդանոց են տանում ՝ հավատալով, որ ոտքի կկանգնի: Սակայն պապն ասում է. «Օդ, ինձ այստեղ օդը չի հերիքում»:

Նա լավ է հիշում պատերազմը՝ բոլոր պատերազմները, որոնք տեսել է կյանքի ընթացքում: Չնայած տարիքին ՝ նա լավ հիշողություն ունի: Երիտասարդ սերնդին ցանկանում է խաղաղ ապրել, ազնիվ աշխատել, հարգել միմյանց:

«Երևանի Ռուսական տունը շարունակվում է իր՝ ժամանակավորապես տեղահանված անձանց մարդասիրական աջակցության նախագիծը: Մոտ ապագայում մենք կայցելենք մեկ այլ արցախցի վետերանի», – ասաց Երևանի Ռուսական տան մարդասիրական ծրագրերի համակարգման առաջատար մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

Նշենք, որ վետերանի ընտանիքին սննդի փաթեթներ և դրամական աջակցություն է տրամադրվել նաև Հայաստանում գտնվող ռուս զինվորականների ընտանիքներից և այլ բարերարներից:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930