Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բա էդ դեպքում ընտրությունների իմաստն ինչի՞ մեջ է». Ռոբերտ Քոչարյանն Ալավերդիում էր

Հունիս 12,2021 22:26

Լոռու մարզում «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը ամփոփեց Ալավերդի քաղաքում:

Այստեղ ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անհասկանալի է համարում այն, թե ինչու իրենք պետք է շրջեն Հայաստանով եւ ընտրողներին համոզեն, որպեսզի արտահերթ ընտրություններում իրենց քվեն չտան գործող իշխանությանը. «Խոստումը տվել է, հաշվետվության պահը եկել է, ոչ մի խոստում չի կատարվել, ուրեմն այս մարդիկ պետք է հեռանան: Սրանից ավելի պարզ պատկեր ուղղակի չկա»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ իրենք կատարում են իրենց տված խոստումները՝ հավելելով, որ իրենց դաշինքն իշխանության է գալիս ստեղծված իրավիճակը շտկելու համար:

Քոչարյանը ներկաներին հիշեցրեց նաեւ, թե մինչ իշխանության գալը ներկա իշխանությունն ինչ խոստումներ է տվել. «Բոլոր կարգախոսներն ինչի մասին խոսում է, բոլորը լավն են, վատը չեն: Ես չեմ ասում, որ սխալ կարգախոսներ են, հարցը նա է, որ առաջինը՝ չեն փորձել անել, երկրորդը՝ սրան գումարել են չափազանց վտանգավոր կարգախոսներ, որ ազգային լինելը նշանակում է տրեխ հագնել, դպրոցական ծրագրերից հանեցին բոլոր այն արժեքներն, ինչը մեզ հայ են դարձնում, հասարակությունը բաժանեցին սեւերի եւ սպիտակների, բաժանեցին մի քանի բաժանարար գծերով: Քայքայեցին բանակը, վերջը կորցրինք ամեն ինչ՝ Ղարաբաղի 75 տոկոսը: Սա չկատարելու բոնուսներն են: Ես բերեցի այն խոստումները, որոնք տվել են՝ զրոյական եւ դրան բոնուս՝ 75 տոկոս Ղարաբաղի կորուստ, 5.000 զոհ, 11.000 վիրավոր: Եվ այսքանից հետո նույնիսկ մեր մտքով պետք է անցնի, որ մենք կարող ենք այս քաղաքական թիմին մանդատ տալ մեզ կառավարելո՞ւ: Այդ դեպքում մեր երկիրն ապրելու երկիր չի: Կարելի է գալ, ավերել, մնալ աթոռին, մի քիչ ավելի շատ ավերել, էլի մնալ աթոռին: Բա էդ դեպքում ընտրությունների իմաստն ինչի՞ մեջ է»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ ընտրությունների իմաստը կայանում է նրանում, որ ձախողված թիմը պետք է հեռանա՝ տեղը զիջելով նրան, ում ժողովուրդն ավելի շատ է վստահում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930