ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ժողովրդից ներողություն խնդրեց ուշանալու համար:
«Շատ դժվար է առաջ գնում մեր քարոզարշավը Գեղարքունիքի մարզում: Չենք կարողանում ժամանակին տեղ հասնել, որովհետեւ գյուղերի խաչմերուկում, ճանապարհների մոտ մարդիկ փոքր, միջին, մի քիչ ավելի մեծ խմբերով կանգնում են, եւ մենք հարկ ենք համարում անպայման գոնե իջնել, բարեւել, ողջունել, շնորհակալություն ասել:
Ես քարոզարշավի ընթացքում մեր ժողովրդին անընդհատ խնդրում էի՝ էնպես մի արեք խոսելու ընդունակությունը կորցնեմ: Բայց էսօրվա քարոզարշավի ընթացքում հասկանում եմ, որ եթե նույնիսկ ոչինչ չասվի, ժողովուրդը ինքը իր ասելիքը պատրաստելու ա: Եվ հունիսի 20-ին ժողովուրդը մի էնպիսի աղմկոտ ասելիք ա ասելու, որ աշխարհն ա զարմանալու, որ բոլորն են զարմանալու, որ բոլոր կասկածողներն են զարմանալու»,-վստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
քծնող պատեհապաշտ.
կարծես աշխարհը շատ հետաքրքրուած է հայաստանով։