Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար․ Կարեն Հովհաննիսյան

Հունիս 12,2021 21:45

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի ականապատման քարտեզը 15 ռազմագերիների դիմաց, ովքեր ունեցել են ռազմագերու կարգավիճակ, ըստ պաշտոնական Բաքվի։

Այսինքն քրեական գործերով չեն անցնում։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ հզոր խաղաթղթի մասին է խոսք գնում, թվերով ներկայացնեմ։ Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել։ Մարդ կարող է ռազմական գործից չհասկանա, բայց դիվանագիտությունից էլ չհասկանա ու նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց։

Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար․․․ Չփորձեք ոչ մեկդ ասել, թե 15 ընտանիքում լույս վառվեց, բա մյուս ընտանիքները։ Բացի դա, վերջապես դուրս եկեք հուզական դաշտից։ Երբ ձեզ պետք է, մտնում եք հուզական դաշտ, երբ պետք չէ՝ դառնում եք իբրև թե պետական մտածող։

Ի դեպ, արդեն տեսա, որ որոշները սկսել են մանիպուլացնել, թե բա 15 գերի է վերադառնում․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930