Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դաշինքը հստակ հայտարարում է՝ մահ գողապետությանը». Լեւոն Շիրինյան

Հունիս 12,2021 21:19

«Մենք մի ժողովուրդ ենք աշխարհով մեկ տարածված, որ մի մասն ապրում է հայրենի երկրում: Դա նշանակում է, որ մի օր պետք է անպայման հայությունը վերադառնա  Հայաստան եւ այնպես ապրի, որ մենք չզգանք, թե ունենք սփյուռք»,-ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում անցկացրած քարոզարշավի ժամանակ՝ մեր պետությունը ցանցային որակելով:

«Վիճակն այս օրերին սրվում է, սրվում է բոլոր ոլորտներում, որովհետեւ Հայաստանում դաժան քաղաքական պայքար է մղվում, եւ դա  Հայաստանի ապագայի վերաբերյալ է, ու որեւէ մեկը չի կարող դա թաքցնել: Բազմաթիվ անգամներ ժողովրդի մեջ ենք, բոլորը հարցնում են՝ ի՞նչ է լինելու մեր վերջը: Ես կոնկրետ ասում եմ կոնկրետ մարդուն՝ քո վերջը նույնն է ինչ-որ ցանկացած մարդունը, վերջը մահ է, բայց Հայաստանը հավերժ է, Հայաստանի վերաբերյալ այդ հարցը գոյություն չունի: Հայաստանն ու հայ ժողովուրդը հավերժ են, իսկ մենք պիտի թողենք գնանք, բայց մենք պետք է  թողենք գնանք որոշ գործ արած»,-ասաց Շիրինյանը:

Ապա ընդգծեց, որ ժողովուրդը ճակատագրական ընտրության  առաջ է կանգնած. «Ես երբեք գույները չեմ խտացնում, մռայլություն չեմ տարածում: Գտնում եմ, որ եթե ապրելու ենք, վիճակը ծանրագույն է, միեւնույն է՝ պիտի ունենանք կամք, որպեսզի կարողանանք ապրել: Դրա համար կա մի քանի տարբերակ, որը հանրահավաքի քննարկման նյութն է եւ հանձնվում է ձեզ»: Նրա ձեւակերպմամբ, կամ շաունակվում է գողապետությունը, ոճրագործների, մարդասպանների, երկրի ընդերքի թալանի գործողությունները, անհասկանալի պատերազմում ռազմական ղեկավարության անճարակության արդյունքում պարտված վիճակը, կամ այս ամենը փոխվում է:

«Իհարկե, դա էլ ճանապարհ է, բայց ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը չունի այդ տրամադրությունը, ինչքան էլ հոգնել է երեսուն տարվա զեղծարարություններից, հեղափոխության պարապուրդից, անհասկանալի իրավիճակներից, այնուհանդերձ սա մեր ճանապարհը չէ, դաշինքը այդ տեսակետը չի պաշտպանում: Դաշինքը հստակ հայտարարում է՝ մահ գողապետությանը»,-ասաց Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորող Շիրինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930