Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ երիտասարդների մահվան թիվ մեկ մեղավորը պետք է պատասխան տա». Արմենուհի Կյուրեղյան

Հունիս 12,2021 20:53

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն այսօր Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց, որ ինքն էլ շատերի պես պատերազմում զոհված հարազատի շիրիմին երդում է տվել, որ մեղավորը պետք է պատասխան տա. «103 տարի առաջ Ղարաքիլիսայի ճակատամարտում մենք կանգնեցրինք մեր թշնամուն, մենք ջախջախեցինք նրան ու դուրս շպրտեցինք մեր երկրից: Մենք այդ ճակատամարտում հաղթեցինք, որովհետեւ ունեինք խոսքի գիտակ, գործի գիտակ, գործի նվիրյալ Գարեգին Նժդեհ: Ես ուզում եմ ձեզ դիմել որպես կին եւ որպես 3 երեխաների մայր: Բոլորս կորցրել ենք՝ հարազատ, զավակ, բարեկամ այս 44 օրյա դավաճանված պատերազմում: Համոզված եմ, ինձ նման շատերը իրենց հարազատի շիրիմին երդում են տվել, որ երկիրն ազատելու են այս դավաճաններից, որ այդ երիտասարդների մահվան թիվ մեկ մեղավորը պետք է պատասխան տա»,- ասաց Կյուրեղյանն ու շարունակեց, որ այդ ամենը եղել է իրենց սխալ ընտրության արդյունքը. «Բայց եկեք ասենք, որ այս միգուցե ամենը կարող էր ավելի մեղմ լինել, կամ չլիներ, եթե 3 տարի առաջ մենք սխալ ընտրություն չանեինք: Այդ սխալը կրկնելու իրավունք մենք այլեւս չունենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930