Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր 15 հայ ռազմագերիներն ազատ են արձակվել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քարտեզներում մատնանշվում է 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների գտնվելու վայրը: Փոխանակումն իրականացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ավելացնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 15 հայ ռազմագերիների լուսանկարը՝ գրելով․
«Մեր 15 եղբայրները վերադառնում են»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ