Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր խոսքը սկսեց Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանին թավշյա հեղափոխության պայմաններում պաշտոնանկ չանելուց։
«Եղան բազմաթիվ միտինգներ, հանրահավաքներ, երթեր, ինչ ասես, ժողովուրդը չփորձեց, անգամ հասավ մի բանի, որ քաղաքապետը քաղաքապետարանից փախչել էր, գնացել ուրիշ տեղից էր ղեկավարում քաղաքը։ Եվ ինչ եղավ, անցան տարիներ, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մարալիկցիներին գոնե երկու հազար մարդ ստորագրի էդ պահանջի տակ, քաղաքապետին անվստահություն կհայտնի։ Չորս հազար մարդ ստորագրեց և ոչ մի բան տեղի չի ունեցել։ Նույն կաշառակեր մարդը մնացել է Մարալիկի քաղաքապետ։
Հիմա ի՞նչ են ասում, ասում են՝ տվեք մեզ պողպատյա մանդատ, որ մենք կարողանանք այս հարցերը լուծել, վերջապես դրանց հախից գանք։ Մոռանում են մի պարզ բան, պողպատյա մանդատը, ոչ թե թավշյա, էդ իրենք են անվանում թավշյա, մեր ժողովուրդը իրենց տվել էր 2018 թվականին՝ տալով նրանց 70 տոկոս ձայն։
Ի՞նչ են ուզում , ադամանդե մանդատ են ուզո՞ւմ․․․ Ի՞նչ են ուզում, ինչքա՞ն ձայն է պետք իրենց, որ իրենք կարողանան ինչ-որ բան փոխել այս երկրում։ Եթե 70 տոկոս ձայն ստանալուց հետո երեք տարի չարչարվել են ու ոչ մի բան չեն կարողացել, դա արդեն խնդրահարույց է, և խոսել պողպատյա մանդատի մասին․․․։ Իրենք չեն ստանալու այլևս նման ձայն, եթե 70 տոկոս ոչ մի բան չկարողացան անել, այդ ձայնի մնացորդը, որ այսօր ունեն, բացարձակապես ոչ մի բան չենք կարողանա։ Էդ հոխորտանքները էս ենք անելու, էն ենք անելու, անգամ հայհոյելով փուչիկ են, փուչիկ, ոչ մի բան չեն կարող անել կոռուպցիայի դեմ»,-ասաց Լևոն Զուրաբյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ