ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը աշխարհիկ էլիտայից բացի քննադատեց նաեւ հոգեւոր էլիտային:
«Վերջին տարիներին, ցավոք սրտի, շատ հոգեւոր էլիտայի ներկայացուցիչները, խոսքը նեղ էլիտայի, ղեկավար կազմի մասին է, ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար: Բայց ես ուզում եմ ասել, որ նույն իրավիճակը, ցավոք, էնտեղ ունենք: Մեզ էսօր ասում են, թե մենք ուզում ենք վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները: Ոչ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգեւորականները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ ասաց, որ կփորձի կարդալ 55-րդ սաղմոսը Աստվածաշնչի Սաղմոսների գրքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ