Այսօր Տեքստիլագործների ակումբում քարոզարշավի ժամանակ ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանն անդրադարձ կատարեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Երկու խոսք ասեմ այն հավակնորդի մասին, որը իբրև հավակնում է, որ ինքը ուժեղ ձեռք է, հեսա Հայաստանին կհավաքի, հեսա պետությունը հավաքելու դերը ինքը կստանձնի։ Խոսքս Ռոբերտ Քոչարյանի մասին է։
Սա ինչու է լուրջ պրոբլեմ, որովհետև իրականում շատերը Նիկոլ Փաշինյանին՝ ձախողված, անմեղսունակ ղեկավարին այսօր աջակցում են բացառապես մի պատճառաբանությամբ, որ հանկարծակի էս հրեշը չգա իշխանության Հայաստանում։ Եվ ճիշտ են ասում, ի՞նչ ենք տեսել, տեսել եք կոռուպցիոն համակարգի ՝ վերևից վար սիրուն աշխատող կազմակերպված համակարգի հոգևոր հայր, նա էր ստեղծողը։
Հայաստանում մաֆիոզ կառավարման հոգևոր հայրը՝ Ռոբերտ Քոչարյանն էր, գլխավոր ճարտարապետը։ Մարդիկ ասում են ՝ գա, նորից վերականգնի ճորտատիրական կարգերը։ Նիկոլի փեշերից կբռնենք, միայն թե նման բան չլինի։ Մենք պետք է հայ ժողովրդին փրկենք իբրև թե «երկընտրանքից», չկա ոչ մի երկընտրանք, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ընտրանք չեն մեզ համար։ Երկուսն էլ չարիք են, հլը պարզ չէ, որն ավելի մեծ։ Մենք ցանկություն էլ չպիտի ունենանք պարզելու»,-ասաց Լևոն Զուրաբյանը։
Կարդացեք նաև
Նա կոչ արեց ընտրել ՀԱԿ առաջնորդին, որին հարգում են ողջ աշխարհում, հարգում են նաև մեր թշնամի երկրներում՝ Ադրբեջանում և Թուրքիայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
հակ առաջնորդին, որու ատեն ոչ մէկ մաֆիոզ չկար հայաստան եւ ոչ մէկ թալանախառն ապապետականացում կամ ներքաղաքական հետապնդում։ ես կարծեմ նոյնիսկ ԼՏՊը ինքը ինքզինքը ղարաբաղի հարցէն զատ ոչ մէկ նիւթի առնչութեամբ իբր լաւ առաջնորդ չի գնահատեր։