«Ձեր բախտը բերել է, որ կա Կարապետյանների ընտանիքը, եւ այսպես ասեմ ձեր հույսն այս կառավարության հետ չի կապված, եթե սրանց հետ կապված լիներ, ապա ոչինչ չէր լինի, եղածն էլ երեւի քանդված կլիներ»,- այսօր տաշիրցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու շարունակեց. «Հիմա ընտրությունն արժանապատիվ խաղաղության եւ ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է: Հիմա ընտրությունը՝ ճգնաժամ ունենալն է, թե՞ թռիչքաձեւ տնտեսական աճը: Մենք գալիս ենք մեկ նպատակով, մենք գալիս ենք անել ամեն ինչ ձեր հոգսերը թեթեւացնելու համար»:
Տաշիրում «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարեց, թե չի ցանկանում գործող իշխանությունների մասին խոսել. «Ես չեմ ուզում այս իշխանություններից խոսել, որովհետեւ սրանք պրծված են, էլ չկան, գոյություն չունեն: Գիտեք, նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր, մեկ ա՝ նապաստակը մնում է նապաստակ: Ամենից շատը կարելի է մի հատ լավ չախոբիլի սարքել նապաստակից, ուրիշ բանի պիտանի չէ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ