Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ պիտի մտածի Ալիևը Փաշինյանի ուղեղի մասին՝ ստանալով իր տղուն գերիների հետ փոխանակելու առաջարկը»․ Լևոն Զուրաբյան

Հունիս 12,2021 15:55

Գյումրու Տեքստիլագործների ակումբում այսօր քարոզարշավ անցկացրին ՀԱԿ պատգամավորության թեկնածուներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Բագրատ Ասատրյանը, Կարինե Յարալյանն ու Աննա Գևորգյանը։

Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով գերիների թեմային ու նշելով, որ այն հատկապես ցավոտ է Շիրակի մարզի բնակիչների համար, քանի որ գերիների մեծ մասն այստեղից են, ասաց․

«Ժողովուրդ ջան, ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, որ ազատի գերիներին։ Հիմա պարզվում է` բացի նրանից, որ ինքը հրապարակավ առաջարկել է, որ տղուն փոխանակի գերիների հետ, ինքը հիմա պաշտոնական նամակ էլ է գրել Ալիևին։ Հլը մտածեք, պաշտոնապես պետության անունից նամակ է գրել Ալիևին՝ առաջարկելով նրան փոխանակել գերիներին իր տղու հետ։ Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։

Ինչպե՞ս պետք է վարվի Ալիևը, ստանալով այդ նամակը, կամ ինչ պիտի մտածի Նիկոլ Փաշինյանի ուղեղի կամ կարողությունների մասին։ Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ ինքն այդպես  է բանակցում Ալիևի, Ադրբեջանի հետ։

Այն, ինչ որ ինքը որպես էժանագին  մի հնարք ցանկանում է ներքին սպառման համար  մեր ժողովրդի համար ինչ-որ տպավորություն թողնելու համար, լավ հայտարարեցիր, արեցիր, քո էժանագին շոուն արեցին, մի քանի մարդու խաբեցիր, բայց դու այդ էժանագին շոուն վերածում ես պետական, պաշտոնական քաղաքականության։

Եվ ի՞նչ եք կարծում, նման բանակցող ունենալու դեպքում մենք երբևիցե գերիներին կկարողանա՞նք բերել, բացառվում է։

Ժողովուրդ ջան, իսկապես լրջանալու ժամանակն է, ժամանակն է պետության այնպիսի ղեկավարներ ունենալու, որոնք գիտեն ինչպես է պետք բանակցել, այլ նաև ապացուցել են» ։

Բանախոսն ասաց, որ դիվանագիտությունը ծաղրի են վերածել։ Նա վստահություն հայտնեց, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լինի Հայաստանի ղեկավար, մի շաբաթվա ընթացքում այդ հարցերը կլուծվի։

«Պետություն կառավարելը դա կրկես  չէ, դա թամաշա չէ, պետություն կառավարելը լուրջ արվեստ է, և այդ արվեստին տիրապետող մարդիկ վերջապես պետք է ստանձնեն կառավարման ղեկը»,-ասաց Լևոն Զուրաբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930