Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անկախ քաղաքական հայացքներից իրար հանդեպ մի՛ չարացեք, ձեր տեսակետը մի՛ պարտադրեք, թշնամի մի՛ համարեք մտերիմներին. Սոֆյա Հովսեփյան

Հունիս 12,2021 15:50

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարող ուժերը կամ անձինք ժամանակի ընթացքում փոխվում են՝ անկախ մեր ցանկությունից։ Փոփոխությունները նորմալ գործընթաց են…

Ժողովուրդ ջան, դուք ապրելու եք կողք-կողքի ձեր «վատ» հարևանի կամ բարեկամի հետ, ձեր հարսանիքներով ու ծնունդներով ձեր հարևաններն են ուրախանալու, ձեր տխրությամբ իրենք են տխրելու, կառավարիչներն անգամ չեն իմանալու, թե ձեր տան մեջ ի՞նչ ավելացավ և ի՞նչ պակասեց, ի՞նչ կորցրեցիք կամ ինչ գտաք …

Անկախ քաղաքական հայացքներից իրար հանդեպ մի՛ չարացեք, ձեր տեսակետը մի՛ պարտադրեք, թշնամի մի՛ համարեք մտերիմներին, քանի որ իրենք են ձեզ մի բաժակ ջուր հասցնողը։

Նիկոլներ, Սերժեր, Լևոններ, Ռոբերտներ շատ են լինելու, եթե իհարկե պետականությունը կարողանանք պահել. լավն են կամ վատը չեմ քննարկում…

Հիշե՜ք, դրկիցդ է գալու հարազատիդ մահվան օրը ձեռքդ սեղմելու ու ուժ տալու, բանակում ծառայող զինվորիդ ծանրոցի մեջ թաքուն մի հատ շոկոլադ է խցկելու …

Հիշե՛ք այս ամենը ու իրար գնահատելով ապրեք, այլապես ո՜վ էլ գա, ոչ մի արդյունք չենք ունենա …
Սիրե՛ք ու հարգե՛ք իրար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930