Խոսելով վերջին երեք տարիներին զենք-զինամթերքի ձեռքբերման վրա ծախսված գումարների եւ բարեփոխումների մակարդակի մասին՝ Նիկոլ Փաշինյանը սեւանցիներին ասաց. «Հակառակորդը նույնպես հետեւել է մեզ եւ տեսել է, որ այլեւս սպասել չի կարելի, որովհետեւ եթե սպասի մի քանի տարի, Հայաստանը կլինի այնպիսին, որ լիարժեք ի վիճակի կլինի պաշտպանել ինքն իրեն:
Սիրելի ժողովուրդ, այս ընտրություններում դուք պետք է գնահատական տաք Հայաստանը կեղեքած էլիտային, եւ մեզ պետք է մանդատ տաք, որ մենք կառուցենք դպրոցներ, կառուցենք մանկապարտեզներ, նորացնենք բուհական համակարգը, նորացնենք գիտական համակարգը: Որ այս երեխաները ոչ թե հպատակ լինեն, ոչ թե բանվոր, այլ լինեն բարձր վարձատրվող աշխատող, մարդիկ, լինեն իրենց ապագայի էլիտան»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ