ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում սեւանցիների առջեւ ելույթի ժամանակ հայտարարեց, որ իրենց իշխանության գալու երեք տարիներին ամենամեծ պրոբլեմը եղել է այն, որ հանգամանքների բերումով չեն կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխություն անել:
«Երկրում երկար տարիներ հաստատված կեղեքող էլիտան առաջնորդող էլիտայով փոխարինելու մեջ է: Եվ այս խնդիրը լուծելու համար, այո, այս ընտրություններում մեզնից պահանջվում է ոչ թե պարզապես հաղթել, այլ իրականացնել մի նոր հեղափոխություն, որը մենք անվանում ենք ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխություն»,-ասաց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ