«Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ կան քաղաքական ուժեր ու մարդիկ, որոնք շրջում են ու քաղաքացիների հետ անհատական զրույցներ ունենում ու 3 ստեր տարածքում մեր կուսակցության մասին»,-Երեւանում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը։
«Առաջին սուտը հետեւյալն է՝ ասում են, որ մեզ ձայն չտան, որովհետեւ մենք ընտրական շեմը չենք հաղթահարելու։ Երկրորդ․ կոչ են անում մեզ ձայն չտալ, որովհետեւ մենք աջակցելու ենք գործող իշխանության վերարտադրմանը։ Երրորդ․ այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե «Լուսավոր Հայաստանը» նպաստելու է նախկինների վերադարձին»,-փոխանցեց Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ այս երեք ստերի տարածումը փաստում է, որ ԼՀԿ-ի առաջարկած՝ հանրային համերաշխության օրակարգն արդեն ընդունելի է դառնում քաղաքացիների կողմից, եւ այդ փաստը որպես սպառնալիք են ընկալում միմյանց հայհոյող ուժերը։ Անի Սամսոնյանը նաեւ հայտնեց, որ որոշ հատվածներում ինչ-որ անձինք վնասել են ԼՀԿ-ի նախընտրական պաստառները, եւ սա եւս փաստում է այն մասին, որ որոշները ԼՀԿ-ին որպես մրցակից են ընկալում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ