Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշում ենք եւ հիշեցնում, թե ինչպիսի աջակցություն էր ստանում Ջավախքը մայր հայրենիքից Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում․ հայտարարություն

Հունիս 12,2021 14:05

Ջավախքի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի հայտարարությունը

Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, բառիս բուն իմաստով վտանգված է հայկական պետականությանը։ Այս իրավիճակում Ջավախքը, ջավախահայերը չեն կարող հայտնվել պասիվ դիտորդի դերում։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմանում վտանգվում է նաեւ Ջավախքի, ջավախահայության ապագան։

Այս իրավիճակում մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միասնական ջանքերով կարող ենք դուրս բերել խորը անդունդից ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, առաջնորդությամբ։ Մենք՝ ջավախահայերս լավ ենք հիշում, թե հայ-վրացական միջպետական հարաբերություններն ինչ բարձր մակարդակի վրա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, ինչը մեր համար շատ կարեւոր է։ Մենք հիշում ենք եւ հիշեցնում, թե ինչպիսի աջակցություն էր ստանում Ջավախքը մայր հայրենիքից Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Դրանցից են՝

– ամեն տարի բոլոր դպրոցներն անվճար ստանում էին դասագրքեր և դպրոցական գույք,

– ուսուցիչների համար կազմակերպվում էին վերապատրաստման դասընթացներ,

– հիմնովին վերանորոգվեցին բազմաթիվ դպրոցներ,

​- կառուցվեց Ջավախքի համար կենսական նշանակություն ունեցող Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որի շնորհիվ Հայաստանից դեպի Ջավախք իրականացվում էր 24-ժամյա անխափան էլեկտրամատակարարում,

​- զգալի էր օժանդակությունը առողջապահության ոլորտում,

​- բարձր մակարդակի վրա էին Ջավախքի մշակույթայի կապերը Հայաստանի հետ։

Հաշվի առնելով Քոչարյանի հսկայական ավանդը Ջավախքում իրականացված ծրագրերում, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, առաջին հերթին Հայաստանում ապրող ջավախեցիներին հունիսի 20-ին ակտիվ մասնակցել մեր ազգի համար գերկարեւոր արտահերթ, իրականում արտակարգ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին։

Ջավախքի մտավորականների միության նախագահ  /Շիպակցյան Ա․/

«Ջավախք»  հասարակական կազմակերպության նախագահ​​ /Հակոբյան Ս․/

«Վիրք» կուսակցության համանախագահ ​/Ռստակյան Դ․/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930