Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ «Ղազախի շրջան» եւ չեն կարող լինել որեւէ ադրբեջանական տարածքներ»․ Վարդան Ոսկանյան

Հունիս 12,2021 13:35

«Վայոց ձորի մարզում բնակիչներն անհանգստացած էին հատկապես Տիգրանաշենի խնդրով։ Եթե հետեւեք ապաշնորհ իշխանության հռետորաբանությանը, ապա Տավուշի մարզի հայկական տարածքների մասին սկսել են օգտագործել «Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղեր» ձեւակերպումը, որն անընդունելի է, մերժելի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ «Ղազախի շրջան» եւ չեն կարող լինել որեւէ ադրբեջանական տարածքներ։ ՀՀ տարածքն ամբողջովին հայկական է, եւ որեւէ քարտեզ չի կարող մեզ հակառակը համոզել։ Ադրբեջանական կողմը մեզ պարտադրում է քարտեզային պատերազմ, սակայն ԽՍՀՄ տարիներին չեն եղել սահմաններ, այլ եղել են վարչատարածքային բաժանումներ։ Եթե պատկերավոր քարտեզներով խոսելու մասին  է խոսքը, ապա գուցե Ադրբեջանի հետ սահմանները պետք է ճշտել ըստ Աշխարհացույցի՞։ Այդ դեպքում Ադրբեջանն առհասարակ գոյություն չի կարող ունենալ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի սպասարկուները փորձում են որոշ քարտեզներ հրամցնել մեր երկրի ներսում»,-նշեց Վարդան Ոսկանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930