ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մեր տեղեկություններով, «վիզ է դրել», որ Ծառուկյանն իր թագավորությունում՝ Կոտայքում պարտվի։ Երբեմնի դաշնակիցների միջեւ 2019-ի հայտնի միջադեպից հետո «սեւ կատու» է անցել։ Խոսքը գործարարին պատկանող «Պարտեզ» ռեստորանում փոխհրաձգության մասին է, որի մի կողմում Ծառուկյանի որդին էր, մյուսում՝ Մելոյի հարազատները, եւ արդյունքում նաեւ մարդ զոհվեց։
Մեզ լուրեր էին հասել, որ Մելիք Մանուկյանն իշխանության ցուցումով աշխատում է Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության համար, նա 1000-ից ավելի աշխատող ունի, սակայն երեկ Մանուկյանը մեզ վստահեցրեց, որ չի խառնվելու ընտրական գործընթացներին, իսկ անձամբ ինքն աջակցում է իշխանություններին։
– Պարոն Մանուկյան, այս ընտրություններն առանձնահատուկ են, ոչ այնքան քաղաքական պայքար է, որքան, ինչպես ընդդիմադիրներն են ասում՝ հայրենիքի փրկության։ Աջակցում եք ձեր քաղաքական թիմի՞ն, թե՞ այլ ֆավորիտ ունեք հիմա։
– Ո՞րն ա մեր քաղաքական թիմը։
Կարդացեք նաև
– ԲՀԿ-ից չէի՞ք։
– ԲՀԿ-ն ձերն ա, ես երբեք ԲՀԿ-ի հետ գործ չունեմ։
– Ե՞ս էի անցած խորհրդարանում ԲՀԿ խմբակցության պատգամավոր։
– Ես եղել եմ, բայց ԲՀԿ-ն երբեք իմը չի եղել․․․ Ձեր քաղաքական թիմի․․․ չէ մի չէ։
– Կա՞ն ուրիշ ուժեր, որոնց աջակցում եք։
-Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, իսկ որ ըտենց շատ ես ուզում իմանաս, ես պաշտպանում եմ մեր իշխանությանը։
– Պատերազմից հետո է՞լ եք իշխանությանը պաշտպանում։
– Այո։
– Ձեր մարզից անգամ Սասուն Միքայելյանն է մի կողմ քաշվել, չի ուզում ասոցացվել իշխանության հետ։
– Է, ի՞նչ անենք, Սասուն Միքայելյանը կարա դուրս գա, բայց ես պաշտպանում եմ։
– Իսկ ինչո՞ւ, ո՞ր լավ արարքի համար եք պաշտպանում։
– Լավ եմ անում։
– Էլի՛ լավ արեք, բայց պատերազմից հետո այսքան զոհեր, կորուստներ, ո՞րն է պաշտպանելու Ձեր մոտիվացիան։
– Իմ ականջները երկար չեն, չէ՞, ես էլ էշի տպավորություն չեմ թողնում, չէ՞, որ նման հարցեր եք տալիս, փորփրում։ Իմ գործն ա՝ խի եմ պաշտպանում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում