Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակում է պարտության շարունակություն նաև ապագայում․ «Փաստ»

Հունիս 12,2021 10:39

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ զոհի կերպարի դերի մեջ մտնելով՝ գոնե այդպես կհաջողվի արժանանալ քաղաքացիների խղճահարությանը, ովքեր կասեն, թե խեղճ Նիկոլն էլ ինչ աներ, ինչ կարողացել, արել է, սակայն չի ստացվել։ Հենց զոհի կերպար ստեղծելու տրամաբանության մեջ է տեղավորվում քարոզարշավի ընթացքում Փաշինյանի այն հայտարարությունը, թե «միգուցե Աստված մեզանից երես է թեքել»: Կամ բազմիցս կրկնում է, որ եթե ժողովուրդը որոշի, թե ինքը մեղավոր է, ապա ինքը պատրաստ է, որ իրեն պատի տակ գնդակահարեն։

Այսպիսի տրամաբանության շրջանակում էլ որոշ մարդկանց շրջանում այնպիսի ֆանտաստիկ թեզեր են շրջանառում, թե Փաշինյանը չի ցանկացել, սակայն նրան գողացել, տարել և ստիպել են, որ ստորագրի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Իսկ գերիներին իր որդու հետ փոխանակելու Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն պոպուլիզմի գագաթնակետն է, այլ քաղաքացիների շրջանում իր նկատմամբ խղճահարություն առաջացնելու հերթական փորձը։

Սակայն սա նաև ցույց է տալիս, թե որքան ծայրահեղ է իրավիճակը, ու վեր է հանում իշխանությունների ապաշնորհության ողջ ներկապնակը։ Նրանք այլևս անկարող են երկրի համար որևէ լուրջ խնդիր լուծել։ Դրա համար էլ, օրինակ՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարում է, թե հանրությունը ոչ թե իրենցից, այլ Ադրբեջանից պետք է պահանջի գերիների վերադարձը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ընդհանրապես մեր իշխանությունները հասարակության առաջ պարտավորություններ ունե՞ն կատարելու, թե՞ իրենց խնդիրը միայն պարգևավճարներից ու պաշտոնի ընձեռած հնարավորություններից օգտվելն է։ Եթե Փաշինյանն ու իր թիմակիցները անգամ գերիների հարցը չեն կարողանում լուծել, ապա ինչո՞ւ են ակնկալում կրկին վերարտադրվել։ Չէ՞ որ քաղաքացիներն ընտրություն կատարելիս ամենաշատը հաշվի են առնելու, թե որ քաղաքական թիմը որքանով է ընդունակ ժողովրդի ու երկրի համար խնդիրներ լուծել։

Ըստ այդմ, պատահական չէ հանրության շրջանում իշխանությունների նկատմամբ էական դժգոհությունների կուտակումը։ Դա են վկայում նաև պարբերաբար անցկացվող սոցհարցումները: Իշխանությունների դրությունն այնքան անհույս է, որ մարզերում բավարար համակիրներ չունենալու պատճառով մեծ քանակությամբ շրջիկ խմբեր են հետները տանում, որպեսզի կարողանան տեսախցիկների առաջ շոուներ կազմակերպել, արհեստականորեն տպավորություն ստեղծել, թե Փաշինյանն ամեն տեղ ունի համակիրների բանակ։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանը պարտված է, իսկ նրա քարոզարշավը՝ իշխանությունը պահելու հուսահատ փորձ, քանի որ եթե նիկոլամոլների փոքրաթիվ զանգվածին հանում ենք, ապա հասարակության գերակշռող մեծամասնությունը ըմբռնում է, որ Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակում է պարտության շարունակություն նաև ապագայում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930