Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պաշտոնական Բաքուն շարունակի սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի սահմանի մոտ, ապա ստանալու է համարժեք պատասխան․ «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 12,2021 09:40

Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում օրեցօր ավելի է մեծանում: Եթե մինչ այդ սահմանային միջադեպերը սահմանապահ ուժերի միջեւ ֆիզիկական ուժի գործադրմամբ էին հիմնականում տեղի ունենում, ապա այսօր արդեն ավելի հաճախ են արձանագրվում փոխհրաձգության դեպքերը:

Սա օրինաչափ է, քանի որ բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների միջեւ առանց սահմանների դեմարկացիայի պայմաններում նման միջադեպեր լինելու են: Այստեղ մտահոգիչն այն է, որ մեր դեպքում դրանց քանակը եւ որակն աճում են մեծ արագությամբ:

Հատկանշական է, որ վերջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերն ադրբեջանցիներին թույլ չեն տվել ՀՀ սահմանների խախտմամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել: Սա փաստում է, որ եթե պաշտոնական Բաքուն շարունակի սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի սահմանի մոտ, ապա այն ստանալու է համարժեք պատասխան, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի հերթական լարվածության, որի պատասխանատուն միայն Ադրբեջանն է լինելու:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930