Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Արցախի վրա խաչ դնելը նշանակում է հայոց պետականաշինության կործանում». «168 ժամ»

Հունիս 12,2021 09:30

Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ոչինչ չի ասել Արցախի ապագայի մասին՝ ինչպես է պատկերացնում Արցախի հարցի լուծումը, ինչպես է ապահովելու Արցախի անվտանգությունը՝ որպեսզի Արցախի անվտանգության երաշխավոր և առհասարակ Արցախի հետ կապված ինչ տեսլական ունի։

Արդյո՞ք այս ամենը չի ենթադրում, որ նախընտրական քարոզարշավին զուգահեռ՝ մոռացվում է Արցախի հիմնախնդիրը և Արցախն առհասարակ դուրս է մնում ուշադրությունից։

168.am-ն այս հարցերի վերաբերյալ լսեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կարծիքը։

Նրա խոսքով՝ Արցախում հետևում են նախընտրական քարոզարշավին և պարտավոր են հետևել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քարոզչական ժամանակահատվածը լուրջ խնդիր է։

«Ամենակարևորը՝ ընդհանրապես պետականաշինության գործընթացում Արցախը չպետք է դուրս մնա։ Արցախի վրա խաչ դնելը նշանակում է՝ հայոց պետականաշինության կործանում, դա այդպես է լինելու, թող որևէ մեկը չկասկածի։ Եթե խաչ դնենք Արցախի վրա, խաչ ենք քաշելու հայոց պետականության վրա։ Արցախը չպետք է դուրս մնա հայոց պետականաշինության գաղափարախոսությունից, այսինքն՝ Արցախը պետականաշինության կարևորագույն հիմքերից մեկն։ Եթե դա չլինի, ապա իլյուզիաներով չպետք է տառապել՝ հայոց պետականությունը կործանվելու է։ Հիշո՞ւմ եք, քանի անգամ ենք տարբեր կանխատեսումներ արել՝ կապված ջրային ռեսուրսների հետ, հաշվի չեն առել։ Հիմա մեր դուռը ծեծում են ահաբեկիչները, որ վաղն ամբողջ Հայաստանը ջրային ահաբեկչության տակ է լինելու։ Նա, ով կփորձի Արցախի հիմնախնդիրը փակել ներսից՝ կործանելու է հայոց պետականությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով ռազմագերիների խնդիրներին, որոնց մի մասին Ադրբեջանը խոշտանգելով սպանել է, մյուս մասին էլ դատապարտում է՝ որպես ահաբեկիչների, Դավիթ Բաբայանը նշեց, որ այս առումով Ադրբեջանի պահվածքն այնպիսին է, ինչպիսին որդեգրել էր նացիստական Գերմանիան, նույն պահվածքն է, որը որդեգրել էր Օսմանյան կայսրությունը 1915 թվականին և որևէ ձևով նրանցից չի տարբերում։

 

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930