Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը. «168 ժամ»

Հունիս 12,2021 09:10

Հերթական քարոզչական էքստազի մեջ նա Վանաձորում ազդարարել է «Հայաստանում ժողովրդավարական պողպատյա հեղափոխության մեկնարկը»։

Իրականում այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականն է, խոստովանությունն այն մասին, որ իր կարողությունների գագաթնակետը պոպուլիստ հեղափոխականի կերպարն է, դրանից ավելիի նա ընդունակ չէ ի բնե։ Ինչ-որ առումով այս հայտարարության մեջ կա նաև անկեղծության բաղադրիչ․ մարդը խոստանում է անել այն, ինչն ամենալավն է կարողանում։

Իրականում անցած երեք տարիներին՝ լինելով երկրի ղեկավարի կարգավիճակում, նա շարունակել է հեղափոխությունը, ինչի հետևանքն է պետության այսօրվա աղետալի իրավիճակը։ Հայտնվելով պետության ղեկին՝ նա արել է այն, ինչ կարողանում է՝ հեղափոխություն, լաչառություն, քայքայում, ջախջախում, ավեր։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ եթե նա 2018 թվականին հեղափոխությամբ պայքարել է իշխանության դեմ և հաղթել է, ապա դրանից հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը, որի նկատմամբ հաղթանակը նշանավորվելու է պետության վախճանով։

Նիկոլ Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը։ Այդ առումով նա իր վերջին հեղափոխության անվանումը սխալ է ընտրել․ բովանդակային իմաստով նա իրագործում է բազալտե կամ գրանիտե հեղափոխություն, որովհետև հենց այդ նյութերից որևէ մեկով է պատրաստված լինելու Հայաստանի վերջի մասին հիշեցնող շիրմաքարը, որի առաջ խոնարհվելու հնարավորության համար էլ պայքարում է Նիկոլ Փաշինյանը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930