ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության այսօրվա աճը ցույց է տալիս, որ չլուծված հարցերը մնում են լուրջ մարտահրավեր միջազգային խաղաղության ու անվտանգության համար: Անհրաժեշտ է ապաէսկալացում և կողմերի միջև երկխոսության մեկնարկ, որպեսզի վերսկսվեն կայուն քաղաքական լուծման բանակցությունները՝ համապատասխան միջազգային իրավունքի, լուծվեն մարդասիրական կարիքները և մարդու իրավունքների հարցերը»,- ասել է Լինդեն՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայում անվտանգության և գործակցության հանձնաժողովի լսումներում:
Լինդեն համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ հանձին համանախագահ երկրների, լավագույն ձևաչափն է այդ հարցի լուծման համար:
Պատրաստեց՝ ՎԻկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ