Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկություններ Գյումրիում ՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ազատվեց թիվ 38 դպրոցի տնօրենը

Հունիս 11,2021 22:45

Այսօր աշխատանքային օրվա ավարտին պաշտոնազրկվել է Գյումրու թիվ 38 դպրոցի  տնօրեն, դաշնակցական Արփինե Նիկողոսյանը։  Նա պնդում է, որ իրեն պաշտոնազրկել են ԱԺ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառման տակ  իր կարծիքը հայտնելու ու  նրա հետ հակադրվելու համար։

Նա Aravot.am-ին պատմեց հետևյալը․ «Այսօր ժամը 17.50 րոպեին ինձ շտապ կանչեցին մարզպետարան ու ազատման որոշումը ձեռքս տվեցին։  Ոչ մի բան չեն պատճառաբանել, թե ինչու են ազատել, սակայն ակնհայտ է՝ իմ քաղաքական հայացքների համար։

Երեկ գիշեր, ժամը 01․00-ի սահմաններում ես պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ երկխոսություն էի ունեցել  իր ֆեյսբուքյան գրառման տակ։

Այնպես որ սպասում էի սրան։

Նազելին գրել էր՝ գյումրեցին ժպտաց, ես էլ  գրել էի․ « Գյումրեցին ժպտա՞ց, գյումրեցի գերիների ու զոհվածների հարազատներն են ժպտո՞ւմ,  դուք հավերժ խլեցիք այդ ժպիտը բոլոր դեմքերից։ Մեկ էլ  30 տարի առաջ գյումրեցիները հարսանիք  չէին անում կամ անում էին առանց երաժշտության, դուք հավերժ տարաք ոչ միայն ժպիտը, այլև  հավատը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը ու 20 տարով հետ տվեցիք զարգացման անիվը, գոնե  լռեք»։

Նազելին ինձ գրել էր․ «Տիկին Արփինե, ի պաշտոնե քաղաքական զսպվածություն պիտի ցուցաբերեք, այդպես չէ՞», ես էլ պատասխանեցի․ «Այո՛, աշխատանքային ժամին և աշխատատեղում, բայց իմ գրածն ընդհանրապես քաղաքական չէ, այլ կարծիք է ու ցավ, անսահման ցավ, իսկ դուք նույնիսկ ցավի մեջ քաղաքականություն տեսանք, ինչ եկել եք իշխանության անձիս հետ քաղաքական հաշվեհարդար եք փորձում տեսնել»,- պատմեց Արփինե Նիկողոսյանը։

Նա ասաց, որ  իշխանափոխությունից հետո Շիրակի մարզում նշանակված բոլոր երեք մարզպետները հետապնդման են ենթարկել  իրեն, առաջարկել են Դաշնակցությունից հեռանալ, փորձել են իր հետ քաղաքական հաշվեհարդար տեսնել, զրկել իրեն դպրոց մտնելու իրավունքից։

Նա դժգոհեց, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ իրենից փորձել է նկատողություններ տալով ազատվել, սակայն ինքը դրանք վիճարկել է դատարանում ու հաղթել։

«Այս մարզպետն է լրիվ անօրինական ինձ ազատեց, բայց ես  կդիմեմ դատարան», -հայտարարեց Արփինե Նիկողոսյանը։

Նա նաև ասաց, որ  եթե այս իշխանությունները վերարտադրվեն, ինքը կլքի Հայաստանը, կտեղափոխվի բնակության ՌԴ։

Հիշեցնենք, որ երեք օր առաջ էլ պաշտոնազրկվել էր Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը։ Նա պնդում է, որ իրեն պաշտոնազրկել են «Հայաստան» դաշինքին սատարելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արփինե Նիկողոսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930