Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական է, մենք այլեւս չենք կարող մեր պետականությունը մատաղ անել ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական եղբայրությանը»

Հունիս 11,2021 21:03

«Մեր բանակը պետք է զինված լինի 5-րդ սերնդի սպառազինությամբ, սպառազինությունը սննդամթերք չէ, որը  ցանկացած խանութից կարող ենք գնել։ Սա քաղաքականություն է, մենք այս խնդիրը կարող ենք լուծել միայն ունենալով այս խնդիրները լուծելու ունակ գործընկերներ»,-այսօր այս մասին Արարատ քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան դաշինք»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Ռուբեն Մեհրաբյանը։

Նա իր ելույթում ասաց՝  աշխարհում տեղի են ունենում միանգամից չորս գլոբալ հեղափոխություններ՝ ինֆորմացիոն, հեռահաղորդակցային, արդյունաբերական հեղափոխություն՝ արհեստական ինտելեկտի վրա, եւ  էներգետիկ հեղափոխություն։

«Այս հեղափոխություններում մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը անդառնալիորեն եւ ջախջախիչ վերջնական պարտություն է կրել, նա հետ է մնացել ընդմիշտ։ Մենք հիմա մտածելով մեր բանակի վերազինման մասին,  սխալ հասցեով ենք դիմելու, եթե շարունակենք մեր սովորական «ավանդական» այս  միակողմանի մտածողությունը, որը տեսանք մեզ ինչի բերեց։ Մենք տեսանք, թե ինչպես էին պայթում մեր  հակաօդային  պաշտպանության համակարգերը, եւ պարզ չէ, թե որտեղից էր այդ հարվածը գալիս։ Մենք տեսնում էինք, որ այն տեխնիկան, որը կար մեր ձեռքում, չէին լուծում այն խնդիրը, որը մենք ուզում էինք լուծել։

Այսօր այդ տեխնոլոգիաները գտնվում են ո՛չ հյուսիսում, ո՛չ հյուսիսային ճահճում, եւ պետք չէ կանգնել այդ հյուսիսից դրված այդ փոցխի վրա, որ եւս մի անգամ էլ ստանանք մեր ճակատին։ Բավական է, մենք այլեւս, մանավանդ ռուս-թուրքական այս բարեկամության, ռուս-ադրբեջանական այս եղբայրության վրա,  չենք կարող մեր երիտասարդ սերնդին եւ  մեր պետականությունը մատաղ անել այդ  ստորաքարշ բարեկամությանը»,-ասաց պարոն Մեհրաբյանը։

Այս դաշինքի ծրագրի, ինչպես ասաց պարոն Մեհրաբյանը,  անվտանգության,  պաշտպանության եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ  գլուխներում  գլխավոր բառը  բազմազանեցումն է՝  դիվերսիֆիկացիան՝ հիմքում՝  ազատությունն է,  անկախությունը, ինքնիշխանությունը, մեր ապրելակերպը, որոնք առեւտրի առարկա լինել չեն կարող․ «Մեր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը փլատակների տակ են, իսկ մեր դաշինքը ունի ծրագիր, թե այս ամենն ինչպես նորովի կառուցել եւ որպեսզի սա դառնա իրականություն, անհրաժեշտ է, որ մենք ունենանք ձեր մանդատը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930