Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղան՝ Աշոտը, գնացել է մի հատ գարեջրի խանութում աշխատում է որպես գարեջուր վաճառող, ընդդիմություն կոչվածի կեսն ընկել է որդուս հետեւից». Փաշինյան

Հունիս 11,2021 19:56

Տավուշի մարզում նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան ասաց, որ ուզում է հիմա էլ պողպատե հեղափոխություն անել. «2021-ից սկսելու է գործարկվել  ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մեխանիզմը: Ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձվելու է՝ հօգուտ պետության: Հնարավորություն կունենանք ժողովրդից գողացվածը վերադարձնենք ժողովրդին»:

Փաշինյանն ասաց, որ գյուղերից մեկում իրեն հարցրել են՝ հիմա որ ձեզ հայտնի ուժերը մտել են այդպես պայքարի մեջ, ինչի՞ համար է, եւ ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ իմ կարծիքով, ինքնապաշտպանական բնազդն է աշխատում իրենց մոտ. «Իրենք մտածում են՝ այս ընտրությունները իրենց համար լինել-չլինելու հարց է: Իրենց համար լինել-չլինելու հարց չէ, բայց իրենց ապօրինի կուտակած գույքի, միլիոնների համար լինել-չլինելու հարց է»: Նա ասաց, որ այս 3 տարում ահագին բան են արել, օրինակ, 54 մլրդ դրամ վերականգնել են:
«Պսեվդո-էլիտար կոչվածը որոշել է վճռական ճակատամարտ տալ ժողովրդի ու ժողովրդի իշխանության դեմ»,- ասաց Փաշինյանը՝ ընտրակեղծարարներին զգուշացնելով, որ բոլորը հայտնվելու են ճաղերի հետեւում:

Փաշինյանի խոսքով հեղափոխական ալիքից սարսափած ուժերը որոշել են գործի դնել իրենց հին մեթոդաբանությունը. «Սոցհարցումների տվյալներ են հրապարակում, չգիտեմ ինչեր անում: Ուզում եմ հիշեցնել, որ դրանք այն նույն սոցիոլոգիական ընկերություններն են, որ ասում էին՝ «ինչքան ուզենք՝ կխփենք»: Նրանք 2018-ի հեղափոխությունից առաջ ասում էին՝ դուք 7%-անոց քաղաքական ուժ եք, իրավունք չունեք ժողովրդի անունից խոսելու: Բայց մենք ասեցինք՝ ժողովրդի անունից չենք խոսում, ժողովուրդը ինքը կխոսի: Ժողովուրդը պետք է քվեարկի հենց մենակ իր համար: Այո, մենք բազմաթիվ սխալներ ենք ունեցել, բայց դուք տեսել եք, որ մենք ծառայում ենք ժողովրդին: 2018-ին հիշո՞ւմ եք ճանապարհն ինչ վիճակում էր, հիմա տեսնո՞ւմ եք ինչ վիճակում է, զգացե՞լ եք տարբերությունը, թե՞ չեք զգացել»:

Հետո Փաշինյանը պատմեց որդու մասին. «Իմ տղան՝ Աշոտը, գնացել է մի հատ գարեջրի խանութում աշխատում է որպես գարեջուր վաճառող սովորական ու այդ ընդդիմություն կոչվածի կեսն ընկել է որդուս հետեւից: Բայց գիտե՞ք ինչի: Չե՞ք մտածել, որովհետեւ էլիտայի կանոնն է խախտվում, ասում են՝ ո՞նց կարա վարչապետի որդին գնա գարեջուր վաճառի, այս ի՞նչ ես անում դու, ո՞նց կարա վարչապետի որդին գնա բանակում ծառայի, շարքային պոստում կանգնի: Ո՞նց կարա վարչապետի երեխեն գնա առաջնագիծ ու մի տեղ լինի, որ ական կարա ընկնի: Իրենք սրանից են պայթում, սա են ատում: Ասում են՝ մենք այդքան տարի կառուցել ենք, որ պաշտոնյաներ որդիները պետք է լկտի լինեն, իսկ քո տղեն գնացել է՝ հասարակ գարեջուր վաճառո՞ղ է աշխատում: Մենք ասում ենք՝ այդ կեղծ էլիտայի վերջը եկել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930